info@webex.am
060 37 10 20 | 096 10 10 17
Մուտք
Էլ․-հասցե:
Գաղտնաբառ:

X

Webex ընկերության ադմինիստրատոր:
Մեր ընկերության վիդեոդասերը դիտելու համար Դուք պետք է գրանցվեք մեր էջում կամ մուտք լինեք, եթե արդեն գրանցված եք։

Ռեգիստրացիա
Անուն:
Ազգանուն:
Հեռ։
Էլ․-հասցե:
Գաղտնաբառ:
Կոդ:
Reload Image

Տեղեկատու



Օգտակար ինֆորմացիա Ձեզ համար

/հարցեր որոնց պատասխանները կգտնեք այստեղ/

Դասավանդում ենք

html
Տևողությունը 141 րոպե
css
Տևողությունը 161 րոպե
bootstrap
Տևողությունը 94 րոպե
js
Տևողությունը 100 րոպե
jquery
Տևողությունը 108 րոպե
php
Տևողությունը 120 րոպե
mysql
Տևողությունը 193 րոպե
wordpress
Տևողությունը 43 րոպե
htaccess
Տևողությունը 30 րոպե
angular
Տևողությունը 32 րոպե
oop
Տևողությունը 71 րոպե
rct
Տևողությունը 46 րոպե

Ի՞ նչ է REACT-ը

React-ը դա open-source գրադարան է ստեղծված Facebook-ի կողմից, որն առաջարկում է նոր մոտեցում UI(user interface)-ի ստեղծմանը Javascript-ի օգնությամբ։ UI(User Interface) - կանոնների և հնարավորությունների համակարգ, որը ապահովում է ծրագրի և ծրագից օգտվողի փոխազդեցությունը։ JSX(Javascript Syntax Extension) - Javascript-ի սինտաքսիսի ընդլայնում, որը նման է XML-ին։ React-ում JXS-ը պարտադիր չէ, այն ուղակի շատ հասկանալի է թե գրողի և կարդացողի համար։ Babel-ը վերածում է JSX կոդը Javascript կոդի։ NPM(Node Pachaged Modules) пакетный менеджер Node.js. - NPM-ը հնարավորություն է տալիս console-ի միջոցով միանալ մոդուլների մեծ բազային, որտեղից կարող ենք վերցնել տարբեր մարդկանց կողմից գրված մոդուլները կամ տեղադրել մեր մոդուլը։ babel - babel-ը նախատեսված է կոդը Transpiler(транспайлер) անելու համար: Transpiler-ը թարգմանում է գրված կոդը մի ծրագրավորման լեզվից մյուսը։ Մենք կօգտագործենք babel-ը JSX-ով և ES6-ով գրված կոդը ES5 թարգմանելու համար, որովհետև դեռ ոչ բոլոր browser-ներն են հասկանում ES6-ը։ BASH(Bourne-Again SHell) - վերածնված SHELL: Այն ստանտարտ SHELL-ի ընդլայնված տարբերակն է և ամենատարածվածը ներկա պահին։ GIT - վերսիաների հսկողության համակարգ: Սա մի համակարգ է, որը ֆիքսում է ֆայլի փոփոխությունը և հնարավորություն տալիս հետագայում վերադարնալ այդ ֆայլի նախկին վերսիաներին։ GIT-ը հիմնականում օգտագործվում է ծրագրավորման պրոցեսում, սակայն իրականում այն կարող է աշխատել տարբեր տիպի ֆայլերի հետ(օրինակ դիզայները կարող է պահպանել նկարի կամ մակետի բոլոր տարբերակները GIT-ով)։ Կարճ ասած GIT-ով աշխատելիս կորցրած կամ փչացրած ֆայլերը կարող եք հեշտությամբ վերականգնել։ Ավելի մանրամասն կամ ինչպես եկավ GIT-ը՝․ Շատերը նախընտրում են հսկել ֆայլերի վերսիաները ուղակի առանձնացնելով ֆայլերը տարբեր folder-ներում, սակայն այս մոտեցումը հաճախ կարող է խնդիրների հանգեցնել(օրինակ չհիշենք թե որ folder-ում ենք և պատահական փոփոխենք ուրիշ ֆայլ կամ copy-replace անենք սխալ folder-ում)։ Այս խնդրի լուծելու համար ծրագրավորողները շուտվանից ստեղծել են լոկալ վերսիաների հսկողության համակարգ տվյալների բազայով, որտեղ պահպանվում են բոլոր փոփոխված ֆայլերը։ Հաջորդ հիմնական խնդիրը հանդիսացավ ծրագրավորողների տարբեր վայրերից համատեղ աշխատանքը։ Այդ խնդրի լուծման համար ստեղծվեց կենտրոնական սերվորում վերսիաների հսկողության համակարգ, այսինքն կա մեկ կենտրոնական սերվեր, որտեղ պահպանվում են ֆայլի բոլոր վերսիաները և ծրագրավորողները կարողանում են վերցնել այդ ֆայլերի կոպիաները։ Սակայն այս լուծումը նույնպես ունեցավ բացասական կողմ(անհուսալիություն), այսինքն եթե սերվերը անջատվեր մեկ ժամով, ապա ծրագրավորողները մեկ ժամ չեին կարողանա փոխազդվել և պահպանել ֆայլի նոր վերսիաները կամ եթե վնասվեր սերվերի կոշտ սկավառակը կկորեին բոլոր ֆայլերը։ Եվ այստեղ օգնության է հասնում բաշխված վերսիաների հսկողության համակարգ, որով աշխատում է GIT-ը։ Ամեն անգամ երբ ծրագրավորողը վերցնում է սերվերից ինչ որ վերսիա, նրանց մոտ ստեղծվում է սերվերի ֆայլերի ամբողջ կոպիան։ Այսինքն բոլոր ծրագրավորողները ունենում են սերվերի թարմացված բոլոր ֆայլերը։ Հետևվաբար երբ սերվերը վնասվի, ցանկացած GIT-ով օգտվողի ֆայլերը հնարավոր է հետ բերել սերվեր։ Ամեն անգամ ֆայլը save անելուց GIT-ը գեներացնում է SHA-1 hash(խեշ) կոդ և տվյալ ֆայլը ինդեքսավորում այդ hash-ով։ GIT-ը իր տվյալների բազայում ֆայլերը պահպանում է այդ ինդեքսնենով։ GIT-ում ֆայլերը կարող են գտնվել 3 կարգավիճակներից(status) մեկում։ 1․ Modified - ֆայլը փոփոխված է, բայց դեռ ֆիքսված չէ․ 2. Staged - այսինքն ֆայլն արդեն ֆիքսված է մեր լոկալ բազայում. 3․ Commited - ֆայլ, որը փոփոխվել է և պատրաստ է կենտրոնական սերվեր ուղարկվելու համար․ Այսպիսով պրոեկտները, որոնցում օգտագործվում է GIT կազմված են 3 մասերից։ 1․ Git directory - Git-ի դիրեկտորիա․ 2․ Working directory - Աշխատանքային դիրեկտորիա․ 3․ Staging area - դաշտ պատրաստված ֆայլերի համար․


Ի՞ նչ է նշանակում XML

XML-ը հապավում է, որը թարգմանվում է որպես eXtensible Markup Language և XML գրելու համար մեր ֆայլի տիպը պետք է լինի ․xml: XML-ը դա տեքստի տեսքով ֆորմատ է, որը նախատեսված է կառուցվածքային ինֆորմացիա պահելու համար: XML-ը ունիվերսալ է և նրան հասկանում են շատ ծրագրավորման լեզուներ։ XML-ը հիմնականում օգտագործվում է՝ 1․ Կարգավորումների ֆայլերում (config)․ 2. Նա կարողանում է ծառայել որպես կամուրջ տարբեր ծրագրերի միջև ինֆորմացիայի փոխանակման համար, որոնք գրված են տարբեր ծրագրավորման լեզուներով․ 3․ Տվյալների պահպանում (տվյալների բազայի անալոգով) իսկ XPath-ի շնորհիվ էլ կարող ենք շփվել մեր XML-ում(որպես բազա) տվյալների հետ։ Մինչ XML կոդին անցնելը նշեմ, որ XML-ում կարող ենք գրել մեկնաբանություն և այն չի տարբերվում մեզ արդեն ծանոթ HTML-ում մեկնաբանության գրելաձևից։ Հիմա տեսնենք ներքևում գրված XML կոդը և ծանոթանանք ավելի մանրամասն՝ bmw 5 series 2016 67000$ mercedes G class 2016 130000$ Ամենից առաջ նշեմ, որ ցանկացած XML փաստաթղթում մենք պետք է ամենասկզբում հայտարարենք, որ ֆայլի պարունակությունը XML է և նշենք XML-ի տարբերակը(version): Դա մենք արել ենք առաջին տողում (xml version="1.0"): Բացի այդ նշված է նաև տվյալ XML ֆայլի Յունիկոդը(encoding="utf8"), որը պարտադիր պարամետր չէ։ Ինչպես նկատեցիք XML-ը շատ նման է HTML-ին, նրանք տարբերվում են՝ 1․ Սեփական թեգեր և ատրիբուտներ - եթե HTML-ում ամեն թեգ և ատրիբուտ ունի իր նշանակությունը, ապա այստեղ մենք ենք որոշում մեր թեգերի, ատրբուտների անունները և նրանք իրարից տարբերվում են միայն անուններով․ 2․ թեգերի հերթականության և փակման խստություն - եթե մենք HTML-ում չփակենք ինչ որ թեգ ապա HTML-ը մեր փոխարեն դա կանի, XML-ում դա բացառվում է․ 3. Միայնակ թեգերի պարտադիր փակում - եթե HTML-ում կարողանում ենք գրել ապա XML-ում եթե թեգը միայնակ է պետք է վեջում փակենք / - ով, տեսնենք մեր օրինակում () 4․ Case sensitive - զգայուն է փոքր կամ մեծատառերի նկատմամբ, այսինքն և թեգերը տարբերվում են. 5․ XML-ը չի կարող փոխարինել HTML-ին։ Ցանկացած XML ֆայլ պետք է ունենա մեկ արմատ էլեմենտ(թեգ), ինչպես HTML-ում -ն է, մեր օրինակում դա -ն է, իսկ այդ էլեմենտի մեջ արդեն կարող է լինել տարբեր թվաքանակի էլեմենտներ(թեգեր)։


Ի՞ նչ է նշանակում CDATA

CDATA - Character data. այսինքն տվյալներ որի մեջ կարող են լինել բոլոր սիմվոլները(բացառությամբ ]]> սիմվոլների հերթականությանը, որոնք փակում են CDATA-ն)․ CDATA-ն բացվում է ]]> Ինչ է անում CDATA-ն՝ Երբ ուզում ենք պահպանել այնպիսի տվյալներ որոնց մեջ առկա են օրինակ <,> կամ & սիմվոլները Parser-ը(սինտաքսիսի անալիզատոր) < սիմվոլը հասկանում է որպես նոր էլեմենտի սկիզբ իսկ դա մեզ պետք չէ, մենք ունենք 2 տարբերակ նման իրավիճակից դուրս գալու համար․ 1․ XML-ը ունի 5 տեսակի (Сущност) < = <, > = >, & = &, ' = ', " = " : Այսինքն ելեմենտի մեջ նշված այս փոխարինիչները parser-ի խնդիր չեն առաջացնի։ 2․ Երբ ուզում ենք պահպանել հենց սիմվոլը առանց փոխարինիչների մեզ օգնության է հասնում CDATA-ն, որը չի թողնում Parser-ին parsing անել իր միջի տվյալները։ Մեր օրինակում ունենք JavaScript կոդ և այն parser-ի խնդիր չի առաջացնի։ bmw 5 series 2016 67000$ mercedes G class 2016 130000$


Ի՞ նչ է XPath-ը

XPath-ը դա լեզու է, որով կարող ենք փնտրել ինֆորմացիա XML ֆայլում։ XPath-ը արտահայտությունները լինում է օգտագործել շատ ծրագրավորման լեզուներում (JavaScript, Java, PHP, Python, C, C++)։ XPath-ը XSLT ստանդարտի գլխավոր բաղադրիչն է և առանց XPath-ի իմացության հնարավոր չի ստեղծել XSLT փաստաթուղթ։ Փորձենք օգտագործել XPath արտահայտությունները մեր նախկին մի քիչ փոփոխված օրինակի վրա՝ bmw 5 series 2016 67000 mercedes G class 2016 130000 audi tt 2016 80000 XPath-ի արտահայտությունները՝ /cars/car[1] - ընտրում ենք էլեմենտի հետնորդ էլեմենտի առաջին էլեմենտը այսինքն -ը․ /cars/car[last()] - ընտրում ենք -ի հետնորդ ամենավերջին էլեմենտը (մեզ մոտ դա 3-րդ -ն է)․ /cars/car[last()-1] - ընտրում ենք -ի հետնորդ նախավերջին էլեմենտը (մեզ մոտ դա 2-րդ -ն է)․ /cars/car[position() < 3] - ընտրում ենք -ի հետնորդ սկզբի 2 էլեմենտները (այսինքն մինչև 3-րդ դիրքի էլեմենտները)․ //car[@type] - ընտրում ենք բոլոր էլեմենտները, որոնք ունենք ատրիբուտ (մեզ մոտ բացի audi-ից բոլորը ունեն type ատրիբուտ)․ //car[@type='sedan'] - ընտրում ենք այն էլեմենտները, որոնց ատրիբուտը sedan է (մեզ մոտ դա bmw-ն է)․ /cars/car[price>70000] - ընտրում ենք այն էլեմենտները, որոնց մեջ առկա է էլեմենտ և -ում պարունակվող թիվը մեծ է 70000-ից (մեզ մոտ mercedes-ն է և audi-ն)․ /cars/car[price>100000]/year - ընտրում ենք այն էլեմենտները, որոնց ծնող էլեմենտը ունի և -ի միջի թիվը մեծ է 100000-ից։